Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում`«կանանց միամսյակի» շրջանակում, ԱրՔա համակարգի անդամ բանկերի կողմից թողարկվել է 4.368 Gift քարտ, մինչդեռ հունվար եւ փետրվար ամիսներին թողարկվել էր ընդամենը 205-ը:Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում «Արմենիան Քարդ» (ԱրՔա) ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը հայտնել է, որ հաշվետու միամսյակի ընթացքում Gift քարտերով իրականացվել է 29 մլն 28 հազ. դրամի 636 գործարք, մինչդեռ հունվար եւ փետրվար ամիսներին իրականացվել էր ընդամենը 6 մլն 14 հազար դրամի 212 գործարք:Կանանց տոների կապակցությամբ ծաղկի եւ հուշանվերների էլեկտրոնային խանութներում իրականացվել է 4 մլն 103 հազ. դրամի 161 գործարք: Քանակային առումով այս ցուցանիշը գերազանցում է փետրվար ամսվա տվյալները 52%-ով, իսկ ծավալի առումով` 61%-ով:Իշխան Մխիթարյանի գնահատականով, առցանց եղանակով իրականացվող գործարքները տարեցտարի դառնում են ավելի պահանջված քարտապանների կողմից, «այս միտումն առավել արտահայտիչ է 2011 թ-ի եւ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածների վիճակագրական տվյալների համեմատության մեջ»:Այսպես, ընթացիկ տարվա մարտ ամսին թողարկված վիրտուալ քարտերի քանակը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60.6%-ով՝ 10.902-ից հասնելով 17.512-ի: Այս տարվա 1-ին եռամսյակի առցանց գործարքների ցուցանիշները եւս զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշերը:Մասնավորապես, բանկոմատների միջոցով իրականացված առցանց գործարքների քանակն աճել է 98%-ով (51.434 գործարք), իսկ ծավալը` 38.6%-ով (72 մլն 337 հազ. դրամի): Այս համատեքստում խոսքը գնում է բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների, ինչպես նաեւ հեռախոսահամարների հաշիվների լիցքավորման մասին: Ինտերնետային վճարումների քանակը աճել է 61.7%-ով (164,065 գործարք), ծավալը`61.1%-ով (1 մլրդ 339 մլն 64 հազ. դրամի): Քարտից քարտ փոխանցումների քանակն աճել է 86.2%-ով (19,733 գործարք), ծավալը` 54.5%-ով (1 մլրդ 429 մլն 908 հազար դրամի): Tweet Դիտում՝ 3771