Երեւան/Մեդիամաքս/. ԱրՔա ազգային վճարահաշվարկային համակարգում ներդրվող նոր պրոցեսինգային համակարգի կարեւորագույն առանձնահատկությունն է իր բազմաբանկային կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ եւ յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում, հայտնել են ԱրՔա-ում:Նոր պրոցեսինգային համակարգը ներդրվում է ԱրՔա-ում 2011-ի օգոստոսից, դրա գործարկումը սպասվում է ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին: Այս ընթացքում իրականացվել են նոր սերվերների տեղադրման եւ կարգավորման աշխատանքները, սերվերային տարածքները համալրվել են հովացման եւ անխափան էլեկտրասնուցման ժամանակակից համակարգերով, ինչպես նաեւ սկսել է ներդրվել նոր ծրագրային ապահովում: «Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Aplication Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին»,- հայտնել են ԱրՔա-ում, հավելելով, որ նոր ծրագրի ներդրումից հետո քարտապանները կնկատեն ակնհայտ որակական փոփոխություն ծառայությունների մատուցման եւ սպասարկաման ոլորտում: Tweet Դիտում՝ 2494