Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 6,1%-ով: Մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 6,6%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:Ս.թ. հունվար-մարտին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 234 մլրդ 520.3 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 16,4%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 0,3%-ով (382 մլրդ 59,9 մլն), ծառայությունների ծավալը` 11.5%-ով (211 մլրդ 158,6 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մնացել է նույն մակարդակի վրա (65 մլրդ 39,2 մլն), 5,5% նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում (40 մլրդ 154,7 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 20,9%-ով եւ կազմել 2232,5 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 3,3% եւ 6,2%-ով:2012-ի հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով եւ կազմել 113 703 դրամ ($289):2012-ի հունվար-մարտին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $1 մլրդ 303,6 մլն կամ 506.3 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15%-ով:Արտահանման ծավալը հունվար-մարտին աճել է 32.5%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 135,1 մլրդ դրամ կամ $347.7 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9,7%-ով եւ կազմել 371 մլրդ դրամ կամ $955.9 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-մարտին կազմել է 236,1 մլրդ դրամ կամ $608,2 մլն: Tweet Դիտում՝ 1630