“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ”. անշարժ և շարժական գույք գնահատող և ապահովագրական ընկերությունների մրցույթ

19.04.2012 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ /

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող և ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության նպատակով կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը փակ ծրարներով ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: Մրցույթում հաղթող կազմակերպության (կազմակերպությունների) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2012 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում, ժամը 9.30-16.30: Արդյունքները կամփոփվեն մինչև 2012 թվականի մայիսի 12-ը:

Գնահատող ընկերությունների համար մրցույթը տեղի կունենա 2012 թվականի մայիսի 14-ին, իսկ ապահովագրական ընկերությունների համար` 2012թ. թվականի մայիսի 16-ին։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով` http://www.armbusinessbank.am/am/event/read/url:Gnahatox-ev-apahovagrakan-nkerutyunneri-mrcuyt :

Դիտում՝ 6286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW