20 ընկերություններ մրցանակներ են ստացել ստանդարտացման բնագավառում

19.04.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ստանդարտացման բնագավառի բացառիկ մրցանակաբաշխությունը:

Ինչպես միջոցառման բացմանը տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, մրցանակաբաշխության համար սահմանվել է 2 կարգի մրցանակ՝ «Բարձրագույն մրցանակ ստանդարտացման բնագավառում» եւ «Ոսկյա մրցանակ»:

«Բարձրագույն մրցանակ ստանդարտացման բնագավառում» ստացել են, Ստանդարտների ազգային ինստիտուտի կարծիքով, ստանդարտացման գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող 10 ընկերություններ. Չանախ-ը (կաթնամթերքի արտադրություն), Արզնի տոհմային ԹՏԽ-ն (թռչնաբուծություն, անասնաբուծություն, կաթնամթերքի արտադրություն), Բեկոն Պրոդուկտ-ը (մսամթերքի արտադրություն); Պոստ Լեքս Կոնսալտինգ-ը (հակակարկտային կայանների պատրաստում եւ տեղադրում), Հայասի Գրուպ-ը (սննդամթերքի արտադրություն), Ին Մուլդ-ը (պլաստմասե տարաների արտադրություն), Ջրվեժի մսամթերքի կոմբինատը, «Փ. Աբաջյան» ՍՊԸ-ն (շինարարական նյութերի եւ շին. արտադրանքի համապատասխանության հավաստում եւ փորձարկման լաբորատորիա), Հայաստանի Էլ. ցանցերը եւ Ռոյալ Արմենիա-ն (սուրճի արտադրություն):

«Ոսկյա մրցանակ» են ստացել, Ստանդարտների ազգային ինստիտուտի կարծիքով, իրենց արտադրական եւ աշխատանքային գործընթացներում ստանդարտների եւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ամենամեծ կիրառում ունեցող 10 ընկերությունները. Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), Ջերմուկ Գրուպ-ը, «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշի ջրեր արտադրող ՌՌՌ հանքային ջրերի գործարանը, Գյումրի-Գարեջուր-ը, ցեմենտ արտադրող Ֆիլիշին ընկերությունը, կաթնամթերք արտադրող Դուստր Մարիաննա ընկերությունը, նավթամթերքի մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող Ֆլեշ ընկերությունը, Արարատ Ցեմենտ-ը եւ մսամթերք արտադրող Բարի Սամարացի ընկերությունը:

Մրցանակաբաշխության աջակիցն էր Japan Tobacco International (JTI) ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Մրցանակաբաշխությանը ներկա Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Այլոշինը նշել է, որ ընթացող գլոբալիզացման պայմաններում ստանդարտների դերը գնալով ավելի ու ավելի է աճում, եւ միջազգային ստանդարտների մշակման գործում մեծանում է զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի դերը:

Դիտում՝ 4420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW