ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է ֆինանսավորել հանքաարդյունաբերությունը

19.04.2012 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Տեղի է ունեցել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի բացումը: Ձեռնարկության արդիականացման գործընթացը սկսվել էր 2009թ.-ի դեկտեմբերին` ՎՏԲ-Հայաստան բանկ-ի ակտիվ մասնակցության շնորհիվ:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան բանկ-ի գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւը, «մենք համագործակցում ենք  Հայաստանի հանքամետալուրգիական ոլորտի առաջատար ընկերությունների հետ եւ ապագայում պլանավորում ենք շարունակել ներդրումեր կատարել ՀՀ-ում տվյալ ոլորտը զարգացնելու ուղղությամբ»:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 100% բաժնետերը ACMC ՍՊԸ-ն է, որը հանդիսանում է  ԳեոՊրոՄայնինգ խմբի դուստր ընկերություն: Ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, մասնավորապես` պղնձի խտանյութի եւ մոլիբդենի արտադրությամբ:

Դիտում՝ 3572

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW