Հրանտ Բագրատյանը վարչապետին հեռուստաբանավեճի է հրավիրել

17.04.2012 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ պատրաստ է տնտեսական հարցերի շուրջ հեռուստաբանավեճի` վարչապետի կամ Կենտրոնական բանկի նախագահի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով հարցին, թե կնաբավիճեր արդյո՞ք նա Ռուբեն Հայրապետյանի հետ, ով երեկ պատրաստակամություն է հայտնել բանավիճել ՀԱԿ ցուցակի առաջին տասնյակի հետ` բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ «եթե տնտեսական հարցերով դեբատները ՀՀԿ-ի կողմից կվարի Ռուբեն Հայրապետյանը, ես կհամաձայնվեմ բանավիճել նրա հետ»:

Նախկին վարչապետը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները հրաժարվում են բանավիճելու ֆորմատից հենց իր պատճառով, քանի որ «Սերժ Սարգսյանի շրջապատում չկա մարդ, ով կարող է Հայաստանի տնտեսական զարգացման հստակ ծրագիր առաջարկել»:

«Դրա ապացույցն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքն է գնում հանրահավաքների եւ չի ուղարկում կառավարության անդամներին՝ արգելելով նրանց սուտ թվեր հնչեցնել, որոնք այնուհետեւ իրեն անհարմար դրության մեջ են դնում»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Դիտում՝ 5482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW