Երեւան: Մեդիամաքս: Հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ Լորդ Արա Դարզին եւ Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը կանդամակցեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդին:Խորհրդին անդամակցելու հրավերով նրան էր դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար 2002 թվականին Արա Դարզիին շնորհվել է բրիտանական կայսրության Ասպետի կոչում: Արա Դարզին Միացյալ Թագավորության Լորդերի պալատ է անդամ է դարձել 2007 թվականին՝ ստանալով Դանհամի Լորդի տիտղոսը: 2007-ից մինչեւ 2009 թվականը նա պաշտոնավարել է որպես Լորդերի պալատի կողմից նշանակված Միացյալ Թագավորության Առողջապահության նախարար: Նույն թվականին նա նշանակվել է Միացյալ Թագավորության առողջապահության եւ կենսագիտության համաշխարհային դեսպան, իսկ 2010 թվականին՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից վերահաստատվել նույն պաշտոնում: 2009 թվականի հունիսին Լորդ Դարզին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի վստահորդների խորհրդի (Privy Council) անդամ:Հայկ Բաքրջյանը հանդիսանում է Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն: Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս-ը միջուկային բժշկության եւ ախտորոշիչ պատկերման ծառայությունների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը գործունեություն է ծավալում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգ Կոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում: Ընկերությանը պատկանում են բազմաթիվ ռադիոիզոտոպների արտադրություն եւ ռադիոնուկլիդների դեղաբաշխական կենտրոններ, ինչպես նաեւ միջուկային բժշկության ծառայությունների մատուցման հաստատություններ: Հայկ Բաքրջյանը հանդիսանում է նաեւ Լոս Անջելեսի Օպերայի տնօրեն: Tweet Դիտում՝ 1985