Բացվել է UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանը

11.04.2012 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւամում կայացել է Հայաստանի բանկերի միության UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի բացման արարողությունը: 

Այն ստեղծվել է Հայաստանի բանկերի միության եւ ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսական կայունության գործընկերներ» ծրագրի համատեղ ֆինանսավորման շնորհիվ: 

UBAnk-ն էլեկտրոնային գրադարանը պարունակում է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռքբերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական եւ ժամանակակից գրականություն ինչպես սկսնակների եւ ուսանողների, այնպես էլ ոլորտի պրոֆեսիոնալների համար:

Գրադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների եւ արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր:

Գրադարանը գործում է e-library.uba.am հասցեով:

Դիտում՝ 2616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW