Առէկսիմբանկը նոր կահույք է գնել Երեւանի մանկապարտեզների համար

10.04.2012 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամակս/. Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաեւ «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուր երեխայի օգտին» իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երեւանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը:

«Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ծրագրի շրջանակում բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական  պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաեւ մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

Դիտում՝ 3389

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW