Ամերիաբանկը ֆինանսավորում է SIEMENS-ի կողմից Հայաստանում մետաղաձուլական գործարանի կառուցումը

04.04.2012 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Չարենցավան քաղաքում գերմանական SIEMENS ընկերությունն իրականացնում է ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցման նախագիծ:

Նախագծի  արժեքը շուրջ $26 մլն է, որից $15 մլն-ը ֆինանսավորվելու է Ամերիաբանկի կողմից՝ առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ, հայտնել են բանկում:

Ամերիաբանկը ֆինանսավորում է գործարանի կառուցումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից իրականացվող առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:

«Մենք կարեւորում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցումը, քանի որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եւ պողպատյա ամրանների ներմուծման փոխարեն կունենանք մրցունակ հայրենական արտադրանք: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի կողմից հաստատված առեւտրի ֆինանսավորման սահմանաչափի շնորհիվ հնարավոր է դառնում նման խոշոր նախագծի իրագործումը մրցունակ պայմաններով»,- նշել է բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Դիտում՝ 5919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW