Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետի ուսանողները խաղացել են «Բորսա» ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են համալսարանում, խաղը բաղկացած էր 4 փուլերից՝ յուրաքանչյուր փուլին հատկացված էր 1 օր:Խաղի ընթացքում աճուրդի միջոցով վաճառքի են հանվում պայմանական ընկերությունների բաժնետոմսեր: Մասնակիցներին տրվում են համապատասխան միավորներ, նրանք կարող են օգտվել նաեւ խաղի ընթացքում գործող բանկից, վերցնելով վարկ՝ հավելյալ միավորներ համապատասխան տոկոսադրույքով: Հաղթող է դառնում այն մասնակիցը, ով խաղի ընթացքում վաստակում է առավելագույն քանակությամբ գումար՝ ներառյալ կուտակած բաժնետոմսերի արժեքը:«Եղան նաեւ իրական ֆինանսական շուկային բնորոշ սպեկուլյացիաներ եւ պայմանավորվածություններ, որոնք, սակայն, բացահայտվեցին հենց խաղի ընթացքում»,- նշեցին կազմակերպիչները, ավելացնելով, որ համառ պայքարով եւ լարվածությամբ առանձնացավ հատկապես 3-րդ փուլը, որն էլ դարձավ որոշիչ եւ մեծապես ազդեց խաղի ելքի վրա: -0- Tweet Դիտում՝ 3881