Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը բացել է այսօր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը, որը գործում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի նորաբաց մասնաշենքի տարածքում՝ ք.Երեւան, Գաջեգործների փող. 76 հասցեում:«Էրեբունի» մասնաճյուղը հիմնականում մասնագիտացված կլինի տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ տեխնիկական զննման, ինչպես նաեւ քաղաքացիների վարորդական իրավունքների ստացման համար անհրաժեշտ պետական տուրքերի եւ այլ վճարների ընդունման ասպարեզում:«Էրեբունի» մասնաճյուղն աշխատելու է ամեն օր՝ բացի կիրակիից, ժամը 09:00-ից մինչեւ 18:00: Tweet Դիտում՝ 6281