Երեւանում կհիմնվի գերժամանակակից ուռուցքաբանական կենտրոն

02.04.2012 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ բելգիական Global Medical Solutions ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Բաքրջյանն այսօր ստորագրել են հուշագիր` Երեւանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն հիմնելու մասին:

Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագրի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո:

Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխնիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ.  լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման   «Ցիկլոտրոն» սարքով,  ախտորոշման կենտրոն՝  Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը: Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Global Medical Solutions ընկերությանը այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում:

Դիտում՝ 4207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW