Երեւան: Մեդիամաքս: Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկայացնելով է ՀՀ տնտեսության զարգացման միտումները, վարչապետն ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մասնավորապես, ՀՆԱ-ում ավելանում է արդյունաբերության տեսակարար կշիռը, որն ունի աճի ավելի բարձր տեմպեր, քան մյուս ճյուղերը: «Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 2010-ի անկումից հետո գյուղատնտեսությունում նախորդ տարի արձանագրվեց 14 տոկոսանոց աճ, որը մի կողմից պայմանավորված է 2010-ի անկման բարձր ցուցանիշով, մյուս կողմից՝ իրականացված բազմաթիվ նոր ծրագրերով: Կառավարությունը գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել է շուրջ 14 միլիարդ դրամի վարկ, օժանդակություն է ցուցաբերվել պարարտանյութի եւ սերմերի ձեռք բերման գործում: Ընդհանուր առմամբ, 2011-ին արտահանման աճի տեմպերը գերազանցեցին ներմուծման տեմպերին, ինչը դրական երեւույթ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականության ռազմավարությունը, որն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Tweet Դիտում՝ 1753