Տարածաշրջանում ամենացածր աշխատավարձերը Հայաստանում են

30.03.2012 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը առաջին անգամ հրապարակել է աշխարհի 72 երկրների համեմատական աղյուսակը՝ ըստ միջին աշխատավարձերի: 

Աշխատավարձերը նշված են ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով տարբեր երկրների բնակչության գնողունակությունը, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել երկրներում իրական կենսամակարդակի մասին:

Հայաստանը $471 միջին աշխատավարձով ցանկում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը՝ ԱՊՀ երկրների շարքում առաջ անցնելով միայն Տաջիկստանից, Ղրղզստանից եւ Մոլդովայից:

Նշենք, ըստ Հայաստանի պետական վիճակագրական ծառայության, միջին աշխատավարձը մեր երկրում շուրջ $300 է, եւ ԱՄԿ կողմից նշված թիվն ամենայն հավանականությամբ արտացոլում է գնողունակության մակարդակը՝ այլ երկրների հետ համեմատության մեջ:

Վրաստանում եւ Ադրբեջանում, ըստ ցանկի, միջին աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար $603 եւ $596: Ռուսաստանում եւ Թուրքիայում՝ համապատասխանաբար $1215 եւ $1731:

Աշխարհում ամենաբարձր միջին աշխատավարձերը Լյուքսեմբուրգում են ($4089), իսկ համաշխարհային միջինը կազմում է $1480:

Դիտում՝ 2184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW