Պրոմեթեյ Բանկն ակցիայի I-ին ամսում ներգրավել է 823 մլն դրամի ավանդ

30.03.2012 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկն իր «Գարնանային Ժպիտ» ավանդային ակցիայի առաջին ամսվա ընթացքում ներգրավել է 823 մլն դրամ ընդհանուր գումարով 142 ժամկետային ավանդ: Ակցիան մեկնարկել է մարտի 1-ին և կգործի մինչև մայիսի 31-ը:

Ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզանձանց համար: Ավանդն ընդունվում է դրամով եւ դոլարով, նվազագույն գումարը կազմում է 200.000  դրամ  կամ  $500, տարեկան տոկոսադրույքը՝  12% դրամի եւ 9% դոլարի դեպքում:

Գարնան վերջին օրը տեղի կունենա ակցիայի ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երևան-Հռոմ-Երևան չվերթերի երկու ավիատոմս:

Դիտում՝ 5226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW