Հաճախորդները գոհ են Առէկսիմբանկի ինտերնետ բանկինգի ծառայությունից

30.03.2012 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ինտերնետ բանկինգի ծառայության հիմնական օգտագործողներն են իրավաբանական անձիք, իսկ ֆիզիկական անձանց շրջանում հիմնական օգտագործողները 20-ից 35 տարեկան երեւանաբնակ երիտասարդներն են (մեծամասամբ` տղամարդիկ):

Այսպիսինն են բանկի կայքում անցկացված ամենամյա հարցման արդյունքները:

«Ինտերնետ բանկինգի ո՞ր ծառայություններից եք օգտվում» հարցին հարցվածների մեծամասնությունը պատասխանել են, որ ստուգում են իրենց հաշվեկշիռը, կամ էլ վճարման հանձնարարագրեր են տալիս:

Հարցման ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ինտերնետ բանկինգի ծառայությունը օգտագործողների կողմից գնահատվել է 5 միավոր` հինգ միավորանոց սանդղակով:  

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ինտերնետ բանկինգի ծառայությունից այսօր օգտվում են շուրջ 350 հաճախորդներ: 

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն 2009 թվականին ավարտել է “Գազպրոմբանկի” պրոցեսինգային  “ԳազՔարդՍերվիսի” կենտրոնի միգրացիայի գործընթացը, իսկ 2010 թվականին անցել է փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության:

Դիտում՝ 4249

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW