Բեյրութում կանցկացվի «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» կլոր սեղան

29.03.2012 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին:

Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, Հայաստանի առեւտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» եւ «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ եւ միտումներ» թեմաները, հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում:

Դիտում՝ 1855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW