Քննարկվել է Doing Business-ի բարելավման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը

27.03.2012 | 18:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ:

«Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարեւոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում:  6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաեւ հաշվետու տարում հաջողություններ ունենանք», - ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառավարության 2011 թ. դեկտեմբերի  որոշմամբ նախատեսված` գործարար միջավայրի բարելավման միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, արծարծվել են հաշվետվությունների պարբերականության կրճատմանը, հարկային մարմինների հետ տնտեսվարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրմանը եւ վարկային տեղեկատվության շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր:

Դիտում՝ 2391

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW