Անելիք Բանկը նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

23.03.2012 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկն իր ավանդատուներին առաջարկում է նորացված պայմաններով «Փոխարկային»  ավանդատեսակը:

Ավանատեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ցանկացած պահի փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար կգործի տվյալ արժույթի համար սահմաված տարեկան տոկոսադրույքը ` դրամի դեպքում մինչեւ` 12,2 %, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչեւ 8,2%, եվրոյի դեպքում` մինչեւ 5,2%, հայտնել են բանկում:

«Ներդնելով ավանդներ «Փոխարկային» ավանդատեսակով` ավանդատուները հնարավորություն կունենան ստանալ տարեկան մինչեւ 12,2% կայուն եկամուտ, ինչպես նաեւ  ավանդատուն կարող է ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Այս ճկուն բանկային գործիքն իդեալական լուծում է` ավանդատուներին անցանկալի փոխարժեքային տատանումներից ապահովագրելու համար»,- նշել է բանկի գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Ավանդի նվազագույն չափը սահմանված է 100.000  դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ եվրո: Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում եւ ըստ ավանդատուի ցանկությամբ կարող են տոկոսները կապիտալացվել եւ հաշվարկված տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս կավելացվի ավանդի մայր գումարին:

Դիտում՝ 4606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW