ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը սեփական պրոցեսինգային կենտրոն է ներդնելու
23.03.2012 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն ընտրել է SmartVista ծրագրային փաթեթը` ամբողջական ֆունկցիոնալ հնարավորություններով հագեցած սեփական պրոցեսինգային կենտրոն ստեղծելու համար:
Այս մասին նշվում է համաշխարհային ֆինանսական ոլորտի համար էլեկտրոնային վճարումների լուծումների մատակարար “ԲՊՑ Բանկային Տեխնոլոգիաներ” ընկերության հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
“Շուկայի արդի հնարավորություններին արագ արձագանքելու նպատակով Բանկը որոշել է անցնել քարտային ծառայությունների, ապրանքատեսակների եւ ԱԳՄ-ների, առեւտրային ձեռնարկությունների հետ հարաբերությունների կառավարման, հավաստագրման ուղղորդման, փոխհաշվարկային գործառնությունների, քարտերի թողարկման, խարդախությունների կանխարգելման եւ բոնուսային ծրագրերի իրականացման ժամանակակից, մասշտաբային լուծումների: Գործարկելով պրոցեսինգային կենտրոնը` բանկը մտադիր է իրականացնել քարտային բիզնեսի զարգացման նորարարական ռազմավարություն, որը ներառում է մի շարք նոր ապրանքատեսակներ:
Բանկում քարտային բիզնեսի կառավարման հիմնական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու եւ ճկունությունը ապահովելու նպատակով, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի կողմից` աութսորսինգային մոդելի փոխարեն, որոշում է կայացվել ստեղծել սեփական պրոցեսինգային կենտրոն:
SmartVista Վրագրային փաթեթի ընտրությունը կատարվել է հայաստանյան շուկայում ԲՊՑ-ի կողմից հաջողությամբ իրականացված ծրագրերի, ինչպես նաեւ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմնական պահանջներին համապատասխանելու շնորհիվ: Բացի այդ, SmartVista-ն հնարավորություն կընձեռի Բանկին արագ եւ հեշտությամբ ներդնել նոր ծառայություններ, նվազեցնել համակարգի ինքնարժեքը եւ բարձրացնել բանկոմատների ու POS տերմինալների ցանցի կառավարման արդյունավետությունը:
ԲՊՑ Բանկային Տեխնոլոգիաների կողմից նախատեսվում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ում կիրառել նաեւ համապատասխան լուծումներ` ուղղված խարդախությունների կանխարգելմանը (SmartGuard) եւ բոնուսային ծրագրերի (SmartLoyalty) իրականացմանը:
ՙԲանկի քարտային բիզնեսի անցումը SmartVista հարթակ կհանդիսանա մեկնարկային կետ նոր վճարային ապրանքների եւ ծառայությունների համար: Մենք կդառնանք առավել անկախ ու ճկուն նոր քարտային ծրագրեր ներդնելիս եւ ձեռք կբերենք լրացուցիչ մրցակցային առավելություններ մանրածախ ծառայությունների շուկայում՚, - նշել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Արա Կիրակոսյանը:
ՙՄենք հպարտ ենք, որ սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման գործում նախապատվությունը տրվել է հատկապես SmartVista-ի կողմից առաջարկվող լուծումներին: Սա մեր երրորդ ծրագիրն է Հայաստանում, որն էլ ավելի կնպաստի Ձեր երկրում մեր ներկայության ամրապնդմանը՚, - նշել է «ԲՊՑ Բանկային Տեխնոլոգիաներե ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Գրիգորեւը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: