Երեւան: Մեդիամաքս: Starbucks սրճարանների համաշխարհային ցանցը դեռեւս չի պատրաստվում Հայաստանում ներկայանալ: «Ներկա պահին մենք ոչինչ չենք կարող ասել Starbucks-ի` Հայաստանում աշխատելու մտադրության մասին», - Մեդիամաքս-ին ասել է ընկերության ներկայացուցիչ Մեգան Սմիթը (Megan Smith):2011 թվականից Facebook ցանցում գործում է Starbucks-Armenia խումբը, որի կարգախոսն է` «Մենք ցանկանում ենք Starbucks-ը Հայաստանում»: Ուտելիքի համաշխարհային խոշոր ընկերություններից Հայաստանում ներկայացված են միայն KFC-ն եւ Pizza Hut-ը: Ակնկալվում է, որ երեւանյան «Դալմա» կենտրոնում McDonalds ռեստորան կբացվի: Tweet Դիտում՝ 28882