Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս ինտերնետ հոլդինգը Banks.am պորտալի նորացված տարբերակն է գործարկել:Փոփոխվել են www.Banks.am կայքի դիզայնը եւ ֆունկցիոնալ մասը: Մասնավորապես, Հայաստանյան բանկերի եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների մենյուն ավելի հարմարավետ է դարձել: Օրինակ, մենյուում այս կամ այն բանկի անվանման վրա սեղմելով` դուք կծանոթանաք ոչ միայն նրա համառոտ նկարագրին, ինչպես նախկինում էր, այլ տեղեկատվություն կստանաք բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունների մասին եւ կընթերցեք բանկի մասին նորությունները: Այդպիսով, պոտենցիալ կամ գործող հաճախորդները կկարողանան առավել ամբողջական տեղեկատվություն ստանալ բանկի մասին “մեկ քլիքով”:Օպերատիվ եւ հավաստի տեղեկատվությունը միշտ եղել է www.Banks.am կայքի հաջողության կարեւորագույն գրավականներից մեկը: Այսուհետ կայքում նորովի են ներկայացված բանկային եւ ֆինանսական ոլորտի նորությունները, ինչպես նաեւ ավելացվել են Կապիտալի շուկա, Բիզնես եւ Առեւտուր բաժինները: «2006 թվականին հիմնվելուց ի վեր www.Banks.am կայքը անվիճելի առաջատարն է մնում է իր հատվածում: Չնայած դրան, մենք անընդհատ նոր նպատակներ ենք դնում մեր առջեւ, որոնցից ամենակարեւորը կայքը ինչպես այցելուների, այնպես էլ Հայաստանի ֆինանսական համայնքի համար ավելի հարմարավետ դարձնելն է: Վերջին 5,5 տարիների ընթացքում կայքը կոչվում էր Banks.am-Ֆինանսական Հայաստան: Այսուհետ այն կոչվում է Banks.am-Գործարար Հայաստան, քանի որ մեր պորտալը վաղուց դուրս է եկել զուտ ֆինանսական թեմատիկայի սահմաններից եւ դարձել է Հայաստանի առաջատար գործարար պորտալը», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: Մեդիամաքս ինտերնետ հոլդինգի 5 կայքերի միջին համախառն ամսական լսարանը 2012-ի մարտ ամսին գերազանցել է 1,000,000 այցելությունները: 2011 թվականի մայիս ամսվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 100 %-ով:Հոլդինգի կազմում են հետեւյալ նախագծերը. www.Mediamax.amwww.Auto.am;www.Banks.am;www.Bravo.am;www.Itel.am. Tweet Դիտում՝ 5777