Յունիբանկ-ն առաջարկում է UNICARD վարկային քարտի ձեւակերպման պարզեցված մեխանիզմ
21.03.2012 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը հայտարարում է նոր գարնանային ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում UNICARD վարկային քարտը կարելի է ձևակերպել բանկ դիմելու օրը` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:
Վարկային քարտի սահմանաչափը կազմում է մինչև 150 հազար դրամ, որը կարելի է ծախսել ցանկացած սպառողական նպատակով: Վարկային քարտի ձևակերպման համար կարելի է դիմել Յունիբանկի 39 մասնաճյուղերից ցանկացածին: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը և վարկային քարտը բանկը տրամադրում է հաճախորդին բանկ դիմելու օրը:
UNICARD քարտով վարկի մարման ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24 տոկոս տարեկան, որը հաշվարկվում է միայն վարկային միջոցների օգտագործված գումարի նկատմամբ:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի բանկերի հնգյակում է: Բանկի կողմից թողարկվել է 92,5 հազար քարտ, որի մեծ մասը բաժին է ընկել Visa միջազգային քարտերին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: