Գագիկ Ծառուկյանը առաջարկում է անցնել “ժողովրդական կապիտալիզմին”

17.03.2012 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: \"Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն առաջարկում է անցնել \"ժողովրդական կապիտալիզմին”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ԲՀԿ համագումարում այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

“Անցումը ժողովրդական կապիտալիզմին անհրաժեշտ է, որպեսզի երկրի բարիքներից օգտվի ողջ ժողովուրդը, շարքային քաղաքացին: Հին մեթոդներով մենք փոփոխություններ չենք կարող ակնկալել”,- ասել է ԲՀԿ առաջնորդը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի առջեւ կանգնած ամենահրատապ խնդիրը արտագաղթն է եւ աշխատատեղերի բացակայությունը:

“Աղքատության եւ արտագաղթի նվազեցման համար պետք են համակարգային լուծումներ, մասնավորապես, աջակցություն փոքր եւ միջին ձեռներեցությանը, որը կբերի միջին խավի ձեւավորմանը”,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտում՝ 5973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW