ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է վարկերը մարել օնլայն

16.03.2012 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հնարավորություն է տալիս մարել վարկերը ինտերնետի միջոցով:

Այսուհետ վարկերի լրիվ կամ մասնակի մարումը հնարավոր կլինի կատարել ACBA On-Line համակարգում` մուտք գործելով համակարգի «Վարկեր» բաժին, հայտնել են բանկում:

ACBA On-Line համակարգը թույլ է տալիս դիտել հաճախորդի գործարքների նկարագրությունը, կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ, ստանալ քաղվածքներ և օգտվել բանկային ծառայություններից համակարգչի միջոցով: ACBA On-Line ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում:

Դիտում՝ 5525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW