Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գործարկել է քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայություն, որը կոչված է բանկոմատային եւ MasterCard միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից: Առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված եւ կորած քարտերով իրականացված, ինչպես նաեւ հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում: «Բանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները: Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից», - այս կապակցությամբ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Tweet Դիտում՝ 5196