Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար գործարկել է նոր ավանդ՝ “Էքսկլյուզիվ”: 91-ից մինչեւ 180 օր ժամկետով ԱՄՆ դոլարով գումարը ավանդադրելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 5.7%, եվրոյի դեպքում` 4.7%, իսկ 181-ից մինչեւ 365 օր ժամկետի դեպքում` 7.7% դոլարով եւ 6.7% եվրոյով: Հաճախորդներն իրենք կարող են ընտրել տոկոսագումարի ստացման տարբերակը` ամեն ամիս կամ ժամկետի վերջում, հայտնել են բանկում: «Ավանդատեսակը հատուկ մշակված է ոչ ռեզիդենտ անձանց համար եւ տարբերվում է բարձր եկամտաբերությամբ, հատկապես ռուսաստանյան շուկայի համար: Ավանդը հարմար է նրանով, որ թույլ է տալիս դրամական միջոցները ներդնել ինչպես երկարատեւ ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Հաշվի առնելով շահավետ պայմանները եւ Յունիբանկի ներկայացուցչության առկայությունը Մոսկվայում, ինչը զգալի պարզեցնում է ոչ ռեզիդենտ անձանց կողմից գումարի ավանդադրումը, “Էքսկլյուզիվ” ավանդը մեծ պահանջարկ կունենա»,- նշել է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը: 31.12.2011թ. դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 65,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30%-ով: Բանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով բանկային շուկայում անընդմեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Յունիբանկի ավանդատեսակներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3175