Telcell-ը սկսում է կառավարման ավտոմատացված համակարգի կողմից դուրս գրված տուգանքների վճարների ընդունումը

13.03.2012 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է նոր ծառայության մեկնարկի մասին, որը թույլ է տալիս ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարել ավտոճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքները, որոնք գրանցվել են արագության եւ տեսամոնիտորինգի կառավարման համակարգի միջոցով:  

Ինչպես այսօր հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, Telcell տերմինալների միջոցով տուգանքի վճարման գործընթացը մեկ րոպեից ոչ ավել է տեւում: Տուգանքի վճարման համար վճարողը պետք է տերմինալ մուտքագրի վարչական տուգանքի որոշման մեջ նշված 12-նիշանոց ՊԻՆ-կոդը: Տուգանքը վճարելուց հետո վճարողի բջջային հեռախոսին SMS-ծանուցում է գալիս:

Վճարման նման եղանակի դեպքում հարկ չկա տուգանքի վճարման մասին տվյալները տրամադրել Ճանապարհային ոստիկանության բաժանմունքին, վճարման մասին տեղեկատվությունը կստացվի ոստիկանության վարչության կողմից ավտոմատ կերպով:

Տեղեկանք. համակարգի կողմից դուրս գրված ակտը 17 օրվա ընթացքում ուղարկվում է տրասնպորտային միջոցի սեփականատիրոջ հասցեով, համապատասխան վճարումը հարկավոր է կատարել 30 օրվա ընթացքում, օրվա ցանկացած ժամին Telcell-ի եւ MegaPay-ի վճարման 800 կետերից մեկի միջոցով:

Դիտում՝ 3287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW