ՀՀ նախկին վարչապետը խոշոր ներդրումային նախագիծ կիրականացնի Լենինգրադի մարզում

12.03.2012 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ, Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովն այսօր համագործակցության հուշագիր կստորագրեն Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլրդ ռուբլի:  

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին գրում է “Դելովոյ Էքսպրես” թերթը:

Թերթը նշում է, որ այդ նախագծի համար մարզը 4 տարի ներդրող էր փնտրում:

“Դելովոյ Էքսպրեսը” գրում է, որ Knightsbridge-ը աշխատում է համաշխարհային առաջատար ներդրումային եւ ապահովագրական ընկերությունների հետ, որոնց թվում են Goldman Sachs-ը, Merrill Lynch-ը, Credit Suisse-ը եւ HSBC-ն, նրա ներկայացուցչությունները տեղակայված են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում եւ Ալմա-Աթիյում: 

“Արմեն Սարգսյանը համաշխարհային մասշտաբի լուրջ ձեռնարկատեր է: Նա ինտելեկտուալ է, ում հարգում է աշխարհի բիզնես-էլիտան: Արմեն Սարգսյանը Լոնդոնում հայկական Սփյուռքի լրջագույն ներկայացուցիչներից է, եւ աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը”, - թերթին ասել է Պետերբուրգում հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Թերթի տվյալներով, Նովոլադոժյան ջրագծի նախագծի մասնավոր ներդրումների ծավալը 30 մլրդ ռուբլի կկազմի, մնացած միջոցները կհատկացվեն մարզային եւ դաշնային բյուջեներից:

Դիտում՝ 4521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW