ՀԱՄՀ-ը հայկական ընկերությունների հետ համատեղ կմասնակցի «ITB’2012» ցուցահանդեսին

06.03.2012 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 7-ից 11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը /ՀԱՄՀ/ տեղական 16 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է ՀՀ-ն Գերմանիայում կայանալիք «ITB’2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀԱՄՀ-ում, այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 180 երկրների ներկայացուցիչներ, ակնկալվում են շուրջ 170 հազար այցելուներ:

«ITB’2012»-ի շրջանակներում նախատեսված է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հանդիպումը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ եւ մասնակցությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» զբոսաշրջային երթուղու զարգացմանն ուղղված «UNWTO»-ի նախարարական հանդիպմանը:








Դիտում՝ 4351

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW