Արմավիային արգելվո՞ւմ է մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք
06.03.2012 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Mediamax

Երեւան: Մեդիամաքս: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Արմավիային արգելվել է մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Հայտարարության մեջ ասված է.
«Այսօր առավոտյան Արմավիա ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերության կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երեւույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաեւ տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան»:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: