Երեւան: Մեդիամաքս:Մարտի 3-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ «Երեւան» ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահեցին 5 /հինգ/ գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Խաղարկությունը կազմակերպվել էր վիճակահանության սկզբունքով, որին մասնակցում էին «Երեւան» ավանդ ներդրած բոլոր հաճախորդները:«Երեւան» ժամկետային ավանդը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերի 10-ին եւ նվիրված էր Էրեբունի-Երեւանի տոնին: Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլեւ առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ: Ս.թ. մարտի 1-ից «Երեւան» ավանդին փոխարինելու է եկել նոր` «Արեւ» ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամով` 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով եւ տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ: Tweet Դիտում՝ 4516