Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետն այսօր այցելել է “Ռուսալ” ընկերության մաս կազմող “ԱՐՄԵՆԱԼ” գործարան: Վարչապետը գոհունակություն է հայտնել արտադրության ծավալների, արտահանման, աշխատավարձի, ինչպես նաեւ պետբյուջե փոխանցվող հարկերի կայուն աճի կապակցությամբ, հայտնել են Մեդիամաքս-ին ընկերության մամուլի ծառայությունից: Վարչապետը գործարանում հանդիպում է անցկացրել կառավարության եւ երկրի մետաղագործական ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մետաղագործական ոլորտի խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ կապված հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում հայրենական արտադրությունը ԵՄ շուկա դուրս գալուն պես կազատվի մաքսային տուրքերից: “Մենք ունենք բոլոր հիմքերը հուսալու, որ հաջող բանակցությունները եւ ԵՄ-ի հետ Հայաստանի համար բացառիկ կարեւոր համաձայնագրի կնքումը ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրանքը մրցունակ կդարձնի այդ խոշորագույն շուկայում”, - ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 7007