Ապրիլի 15-ին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրը

02.03.2012 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15-ին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» պետական ծրագիրը, որը նախատեսում ավտովարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր ասել է, որ ավտոդիլերների հետ բանակցությունների արդյունքում ընտրվել է KIA մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ԿԻԱ Մոթորս Արմենիա ընկերությունը, «որն առաջարկում է ավտոմեքենաների համեմատաբար ցածր գներ եւ մեծ երաշխիքային սպասարկում»:

Ծրագրի շահառուները կկարողանան ձեռք բերել դիլերից 4,2 մլն-ից մինչեւ 7 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներ հետեւյալ պայմաններով. կանխավճարը՝ 10-20%, մարման ժամկետը՝ 7-10 տարի, տարեկան տոկոսադրույքը՝ 10% (2%-ը սուբսիդավորվում է պետության կողմից):

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների հանրագումարային տարիքը չի գերազանցում 65 տարին, ընդ որում, ամուսիններից որեւէ մեկը սեփականության իրավունքով չպետք է ավտոմեքենա ունենա:

«2012-ի համար ծրագրին նախատեսվում է ուղղել 500 մլն դրամ, այնպես որ դրանից կարող են օգտվել շուրջ 120 ընտանիքներ, իսկ պահանջարկի առկայության դեպքում այն կունենա շարունակություն»,- ասել է Արսեն Քարամյանը:

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրն ընդգրկված էր նախագահի նախընտրական ծրագրում եւ իրականացվում է Հայ-գերմանական հիմնադրամի հետ համատեղ:

Դիտում՝ 2843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW