Երեւան: Մեդիամաքս: 2012-ի փետրվարին գնաճը Հայաստանում կազմել է 3% (հունվարի ցուցանիշը` 4,8%):Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փետրվարին արձանագրվել է պարենամթերքի գնի 3.1%, ոչ պարենային ապրանքների` 3.7% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Փետրվարին գները Հայաստանի սպառողական շուկայում 2012թ. հունվարի համեմատ նվազել են 0.9%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 1,9%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել, իսկ ոչ պարենային ապրանքների գները աճել են 0,2%-ով: 2012թ. հունվար-փետրվարին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3,9%-ով:Հունվարի համեմատ պարենային ապրանքների 1,9% գնանկման վրա անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 10,5% եւ մրգի 3,7% գնանկումը: 2012թ. փետրվարին հունվարի հետ համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3%-ով եւ 1%-ով: 2011-ի փետրվարի համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13,2%-ով եւ 16.8%-ով: Tweet Դիտում՝ 1639