Յունիբանկի քարտապանները կարող են օգտվել հատուկ զեղչերից

01.03.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի «Մագնիս» լոյալության ծրագրի գործընկեր` ԲԻՆԱՄ ընկերությունը մինչեւ ապրիլի 1-ը բանկի բոլոր քարտապաններին ավտոմեքենաների մարտկոցների ձեռքբերման համար կտրամադրի 20% զեղչ: 

ԲԻՆԱՄ ընկերության գործունեության հիմնական ուղղությունը BOSCH եւ ZEXEL համաշխարհային առաջատար արտադրողներից ավտոպահեստամասերի մեծածավալ մատակարարումներն են:

«Մագնիս» ծրագրի գործընկեր կազմակերպությունների հատուկ ակցիաների պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու  համար կարելի է այցելել www.magnis.am կայքը կամ զանգահարել Յունիբանկի հեռախոսային կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: 

Յունիբանկի «Մագնիս» ծրագրի գործընկերային ցանցը  բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 80 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ եւ այլն: Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, բանկի քարտապանները, ներկայացնելով իրենց քարտը,  ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուս:  Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը:

Դիտում՝ 3255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW