Պրոմեթեյ Բանկը ներդրել է նոր ժամկետային ավանդատեսակ

01.03.2012 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը ներդրել է «Գարնանային Ժպիտ» նոր ժամկետային ավանդատեսակ:

Ավանդները ներգրավվում են դրամով կամ դոլարով հետեւյալ պայմաններով. նվազագույն գումարը՝ 200 000 դրամ կամ $500, ժամկետը՝ 6 ամսից 2 տարի, տարեկան տոկոսադրույքը՝ 12% (դրամի դեպքում) եւ 9% (ԱՄՆ դոլարի դեպքում):   
Ավանդը փոխարկելի է եւ նախատեսված է ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզանձանց համար: Ավանդները ընդունվում են 2012թ. գարնան ամիսների ընթացքում` մարտի 1-ից մայիսի 31-ը:

Ավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվի անվճար MasterCard Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչեւ 5 000 ԱՄՆ դոլար կամ 2 մլն դրամ ավանդ ներդնելու դեպքում) կամ անվճար MasterCard Gold պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (5000 ԱՄՆ դոլար եւ 2 մլն դրամ եւ ավել գումար ավանդ ներդնելու դեպքում), որոնց, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Գարնան վերջին օրը տեղի կունենա \"Գարնանային Ժպիտ\" ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երեւան-Հռոմ-Երեւան չվերթի երկու ավիատոմս:

Դիտում՝ 2013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW