Faberlic-ի խորհրդատուները կարող են պատվերների դիմաց վճարել Telcell եւ MegaPay տերմինալներով

27.02.2012 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը սկսել է վճարումներ ընդունել կոսմետիկայի եւ օծանելիքի շուկայի առաջատարներից մեկի` Faberlic ընկերության օգտին:

Telcell եւ MegaPay ինքնասպասարկման տերմինալների միջոցով Faberlic-ի օգտին կատարվող վճարումներն իրականացվում են իրական ժամանակի ռեժիմում:

Տերմինալների միջոցով վճարում կատարելու համար հարկավոր է մտնել «Այլ օպերատորներ» բաժին, ընտրել Faberlic կոճակը, մուտքագրել խորհրդատուի համարը եւ անհրաժեշտ գումարը, որը 1-2 րոպեում կհայտնվի խորհրդատուի հաշվեհամարին:

«Faberlic պրոցեսինգային կենտրոնին միանալը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես մեր գործընկերների, այնպես էլ` կոսմետիկայի եւ օծանելիքի շուկայի առաջատարներից մեկի հաճախորդների համար: Մենք մշտապես հետեւում ենք նոր միտումներին եւ ակտիվորեն ընդլայնում տարբեր ոլորտներում պահանջարկ ձեւավորող ապրանքների եւ ծառայությունների մատակարարների շրջանակը», - ասել է «ԹելՍել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Դիտում՝ 5513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW