Կոնվերս Բանկում կայացավ \"Շախմատային երկխոսություն\"

25.02.2012 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը  այսօր Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում շախմատի միաժամանակյա խաղ անցկացրին 11 հրավիրված մասնակիցների հետ:

Կոնվերս Բանկի կողմից կազմակերպած \"Շախմատային երկխոսություն\"  անվանումը կրող միջոցառմանը մասնակցեցին Facebook սոցիալական ցանցի բանկի  պաշտոնական էջում նախապես հայտ ներկայացրած անձինք:

\"Յուրաքանչյուրս հպարտանում եւ ուրախանում է մեր չեմպիոնների հաղթանակներով, ուստի  այս միջոցառմամբ փորձեցինք յուրօրինակ նվեր մատուցել մեր հաճախորդներին` ապացույցելու համար, որ բանկը միտված է ոչ միայն հաճախորդների ֆինանսական միջոցները պահպանելուն, այլեւ նման հաճելի երկխոսության պահեր պարգեւելուն\",- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նշենք, որ \"Շախմատային երկխոսության\" շրջանակում Կոնվերս Բանկը հովանավորել է Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը AEROFLOT OPEN 2012  մրցաշարին:

Դիտում՝ 5185

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW