«ԱրՔա»-ն մանրամասնել է նոր համակարգի ներդնմանն ուղղված աշխատանքները

23.02.2012 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Banks.am-ը «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանից ստացել է հետեւյալ նամակը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների եւ  խմբագրության:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը համակարգի նոր պրոցեսինգային ծրագրի ներդնման գործընթացի շուրջ` ներկայացնում ենք 2011թ.-ին մեկնարկած, ներկայումս արդեն կատարված, ընթացիկ և սպասվելիք աշխատանքները:

“Արմենիան Քարդ” ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանի 2011թ.-ի փետրվարին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հիշատակված մրցույթի արդյունքները ամփոփվեցին մայիս ամսին: Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետները երկարեցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը զուգահեռ վերանայվեցին նաև Ընկերության կառավարման կառուցվածքը և բաժնետիրական կապիտալի ձևավորման սկզբունքները, որը պայմանավորված էր այդ թվում նաև խոշորածավալ ֆինանսական ներդրումների (շուրջ 500 մլն դրամ) իրականացման անհրաժեշտությամբ, և համակարգի մասնակիցների միջև այդ ներդրումների բեռի բաշխման հետ:

Սկսած 2011 թվականի օգոստոս ամսից մեկնարկեցին աշխատանքները, կապված նոր համակարգի համար ներքին ենթակառուցվածքների արդիականացման հետ: Սերվերային տարածքները ստացան հովացման նոր համակարգեր, տեղադրվեցին և կարգավորվեցին  անխափան էլեկտրասնուցման ժամանակակից սարքավորումներ, որոշակի վերազինման ենթարկվեց էլեկտրասնուցման բաշխման համակարգը: Տեղադրվել և կարգաբերվել են համակարգի նոր սերվերները, ավարտվում են նոր ծրագրային համակարգի թեստային տարբերակի ինստալյացիայի և կարգաբերումների աշխատանքները:

Այդ ընթացքում նոր ծրագրային համակարգի մատակարար ընկերության հետ մշակվեց նախատեսվող համակարգի և նրա ֆունկցիոնալի սպեցիֆիկացումները նկարագրող փաստաթուղթը, որի հիման վրա պետք է տեղայնացվի ծրագրային համակարգը:

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նոր ծրագրային ապահովման և անդամ բանկերի յոթ տարբեր ABS (բանկային ավտոմատացված ծրագրեր) համակարգերի համակցման ուղղությամբ: Տարվում են նաև աշխատանքներ նոր համակարգի սերտիֆիկացման և թեստավորման գործընթացների կազմակերպման ուղղությամբ միջազգային վճարային համակարգերի հետ, որոնց քարտերով վճարումները մշակվում են ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում: Բանակցություններ են տարվում նշված աշխատանքների կազմակերպման ժամկետների և մեխանիզմների շուրջ:
Ծրագրային համակարգի տեղայնացման, բանկային ծրագրային համակարգերի հետ համակցման, միջազգային համակարգերում սերտիֆիկացումների աշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն թեստավորման աշխատանքները:
Աշխատանքների ընթացքի և զարգացման վերաբերյալ Ընկերությունը պարբերաբար հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ:

Դիտում՝ 2122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW