Երեւան: Մեդիամաքս: “Գեոթիմ” ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ` փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի կողմից արված հայտարարության վերաբերյալ:“Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը չբերելով եւ ոչ մի հիմնավորում “անթույլատրելի” է անվանելԱմուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական եւ արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am: Եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները կշարունակեն մեր ծրագիրը “անթույլատրելի” համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ: Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան եւ համահունչ: Լինելով թափանցիկ, սոցիալական եւ բնապահպանական առումով պատասխանատու հանրային ընկերություն, որը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, ունենալով միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, Գեոթիմը իր գործունեության առաջին օրվանից բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտներին համապատասխանության սկզբունքը որդեգրել է որպես գործունեության ուղեցույց: 2006թ. առ այսօր մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է $ 30 մլն, եւս $ 52 մլն ներդրվելու է այս տարի: Գեոթիմը ոչ միայն կայուն աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր, այլեւ փոխել է այդ մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովն այս ամենը եւս համարում է “անթույլատրելի”:Գեոթիմը միշտ պատրաստ է մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի: Ուստի, օգտվելով այս առիթից, բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից ու մեր ընկերության գործունեությունը նախընտրական շահարկումների առարկա դարձնելու գայթակղությունից”, -ասված է ընկերության մեկնաբանության մեջ: Tweet Դիտում՝ 7107