Տիգրան Սարգսյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ

17.02.2012 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի «Արարատ» սննդի կոմբինատի հյութերի արտադրության գործարան:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 2011թ. ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որոնք իրացվում են տեղական եւ արտաքին շուկաներում:

Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առանձնապես տեղական մրգեր եւ բանջարեղեն վերամշակող ընկերությունների հետ:

Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի եւ նեկտարների պատրաստման եւ դրանց ապակե տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի եւ հատապտուղների վերամշակման եւ ավանդական համերի, ինչպես նաեւ հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի եւ հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված եւ չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից եւ հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Այս աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարությանը՝ 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման թույլտվություն ստանալու համար:
Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում, կստեղծվի ևս 5 արտադրամաս:

Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ)  նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների վերամշակման եւս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները:

Դիտում՝ 2040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW