Ամերիաբանկի աշխատակիցները լավագույն արդյունք են ապահովել ԵՎԶԲ on-line սեմինարի ժամանակ

15.02.2012 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի առեւտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները լավագույն արդյունք են ապահովել Եվրոպական Վերակառուցման եւ Զարգացման Բանկի (ԵՎԶԲ) կողմից կազմակերպված on-line սեմինար ուսուցման ժամանակ:

Ապահովելով երկու 100%-ով արդյունք` բանկի աշխատակիցներն արժանացել են սահմանված չորս մրցանակներից երկու մեծ մրցանակին` երկշաբաթյա անվճար վերապատրաստում Commerzbank–ում եւ 2.5 հազ. եվրո արժողությամբ DC-PRO ծրագրից (առաջատար ծրագիր, որը կիրառվում է առեւտրի ֆինանսավորման ոլորտում) օգտվելու հնարավորություն:

2011թ. կազմակերպված on-line ուսուցմանը մասնակցում էին 83 բանկի 360 աշխատակիցներ 17 երկրներից:

Դիտում՝ 2776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW