Երեւան/Մեդիամաքս/. 2011 թ-ին «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով իրականացվել են շուրջ 2 մլն փոխանցումներ, ինչը մոտ 50%-ով գերազանցել է 2010-ի արդյունքները: Համակարգով իրականացված փոխանցումների ծավալն աճել է 13%-ով` հատելով $1 մլրդ-ի սահմանգիծը: Զգալի աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 37%-ով:«Անելիք» համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63 000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, ինչը վկայում է «Անելիք» համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում,- նշված է հաղորդության մեջ«2012 թ-ին «Անելիք» դրամական փոխանցումների համակարգում սպասվում են նոր առաջարկներ ու հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին էլ ավելի արագ ու ցածր սակագներով օգտվել համակարգից»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: Tweet Դիտում՝ 4519