Առէկսիմբանկը սկսել է իրականացնել «Գազպրոմբանկ-Էքսպրես» դրամական փոխանցումներ Ռուսաստանից ՀՀ

01.02.2012 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է իրականացնել անվանական դրամական փոխանցումներ Ռուսատանից Հայաստան «Գազպրոմբանկ-Էքսպրես» համակարգով:

Ծառայության առավելություններն են` փոխանցման արագությունը (անվանական փոխանցումը կատարվում է ուղղակի թղթակցային հաշիվներով` էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցման միջոցով) եւ ցածր սակագները, նշել են բանկում:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, փոխանցվող գումարի չափն անսահմանափակ է, իսկ միջնորդավճարը կազմում է.

-    ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը (առավելագույնը 3000 ռուբլի)
-    ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը  (առավելագույնը 4 000 ռուբլի)
-    եվրոյով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը 
(առավելագույնը 4 000 ռուբլի)

Անվանական փոխանցումն իրականացվում է ինչպես հաճախորդի, այնպես էլ այլ ֆիզիկական անձի անունով/հաշվին: «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է այցելել Գազպրոմբանկի ցանկացած մասնաճյուղ կամ գրասենյակ, լրացնել հատուկ դիմումի ձեւը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Դիտում՝ 3637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW