Երեւան/Մեդիամաքս/. 2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի պարտավորություններն աճել են 84.4%-ով` տարեվերջին կազմելով 28.3 մլրդ դրամ:Դա պայմանավորված է հաճախորդներից ներգրաված միջոցների աճով` 115%-ով կամ 11.7 մլրդ դրամով: Բանկում նշել են, որ այս արդյունքը ապահովվել է մասնաճյուղային ցանցի ընդլայնման, գործարար ակտիվության, բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ֆինանսական գործիքների, մասնավորապես, ցպահանջ ու ժամկետային ավանդների մրցունակ պայմանների շնորհիվ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ: Tweet Դիտում՝ 3020