2012թ. I-ին եռամսյակում Յունիբանկը հաճախորդներին կառաջարկի mobile banking ծառայությունը

10.01.2012 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին եռամսյակում Յունիբանկը կգործարկի մոբիլ բանկինգ /mobile banking/ ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդը բջջային հեռախոսի միջոցով կկարողանա կատարել բանկային գործարքներ եւ վճարումներ ցանկացած վայրից:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդների բջջային հեռախոսներում կներդրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անկանխիկ գործարքների անվտանգ իրականացումը:

“Mobile banking-ի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաճախորդին հեռախոսի միջոցով կառավարել իր բանկային հաշիվները: Mobile banking փաթեթից հայաստանյան շուկայում լայնորեն կիրառվում է միայն SMS-հաղորդագրությունների միջոցով տեղեկատվության տրամադրման ծառայությունը: Այնինչ mobile banking-ը բանկային հաշիվների հետ լիարժեք աշխատելու  հնարավորություն է ընձեռում, ինչը եւ մենք պատրաստվում ենք այս տարի առաջարկել մեր հաճախորդներին”,- ասել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Դիտում՝ 6657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW