Արդշինինվեստբանկը միացել է UNISTREAM համակարգին

10.01.2012 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայությունները այսուհետ հասանելի են նաեւ Արդշինինվեստբանկի 55 մասնաճյուղերում: 

Ծառայություններն իրականացվում են ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Հայաստանից փոխանցումն իրականացնելու դեպքում հաճախորդների համար բաց է նաեւ անհասցե տարբերակը: Ներկայումս UNISTREAM-ը Հայաստանում 4 գործընկեր բանկ ունի: 

Մեկնաբանելով Արդշինինվեստբանկի հետ համագործակցության մեկնարկը` UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանը նշել է, որ դա Հայաստանում ցանցի առաջմղման տեսանկյունից կարեւոր նախագիծ է` հաշվի առնելով աշխատանքի ծավալները եւ երկրում տվյալ ֆինանսական ինստիտուտի կշիռը: Նա նաեւ հայտնել է, որ եկող տարում համակարգը մաքսիմալ կերպով իր ջանքերը կգործադրի Հայաստանում ցանցի ընդլայնման ուղղությամբ: 

Հայրիյանը նշել է, որ կետերի քանակի կտրուկ ավելացումից բացի` 2012-ին  UNISTREAM-ի ռազմավարությունը Հայաստանում խթան կհանդիսանա նոր ապրանքների եւ տարբերակների առաջխաղացման համար, ներառյալ հաճախորդի միասնական քարտերը (ՀՄՔ), անհասցե ձեւաչափը եւ այլն:

Խոսելով համակարգի հաջողությունների մասին` Հայրիյանը նշել է ՀՄՔ-ի առաջմղման բարձր տեմպը. այսօր մուտքային փոխանցումների գրեթե 80%-ը իրականացվում է քարտի օգտագործմամբ: 

Անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում UNISTREAM-ի շրջանառությունը դոլարային հաշվարկով աճել է 20%-ով:  Գործարքների քանակն աճել է 10%-ով:

Դիտում՝ 7485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW